Jump to content

Վիկտոր Պացաև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Պացաև
Դիմանկար
Ծնվել էհունիսի 19, 1933(1933-06-19)[1]
ԾննդավայրԱկտոբե, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 30, 1971(1971-06-30)[1] (38 տարեկան)
Մահվան վայրՍոյուզ 11 կամ ցածր մերձերկրյա ուղեծիր
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունPenza State University? (1955)
Մասնագիտությունճարտարագետ և տիեզերագնաց
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Viktor Patsayev Վիքիպահեստում

Վիկտոր Իվանովիչ Պացաև (ռուս.՝ Виктор Иванович Пацаев, հունիսի 19, 1933(1933-06-19)[1], Ակտոբե, Ղազախստանի ինքնավար սոցիալիստական խորհրդային հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 30, 1971(1971-06-30)[1], Սոյուզ 11 և ցածր մերձերկրյա ուղեծիր), խորհրդային տիեզերագնաց-օդաչու, Խորհրդային Միության հերոս (1971, հետմահու)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ավարտել է Պենզայի ինդուստրիալ (այժմ՝ պոլիտեխնիկական) ինստիտուտը։ ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատում եղել է 1969 թվականից։ 1971 թվականի մայիսին եղել է Երևանում։ 1971 թվականի հունիսի 6-ին, որպես փորձարկող օդաչու, Գ․ Դոբրովոլսկու և Վ․ Վոլկովի հետ, թռիչք է կատարել «Սոյուզ-11» տիեզերանավով։

«Սոյուզ-11»-ի զոհված անձնակազմի անդամների հիշատակին նվիրված ԽՍՀՄ նամականիշ, 1971 թ., 4 կոպեկ

1971 թվականի հունիսի 7-ից թռիչքն ընթացել է ապրիլի 19-ից շուրջերկրյա ուղեծրում գտնվող «Սալյուտ» գիտակայանի հետ։ Ուղեծրում փորձարկել է «Օրիոն-1» տիեզերական աստղադիտակը։ Հունիսի 30-ին թռիչքի ծրագիրն ավարտելուց հետո Երկիր վերադառնալիս՝ Պացաևը և անձնակազմի մյուս անդամները զոհվել են։

Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Пацаев Виктор Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 220
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտոր Պացաև» հոդվածին։